Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով

 |armenpress.am|
00:14 - 23 հոկտեմբերի, 2020

Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ։

«Հատուկ հանձնարարությունների գծով մեր դեսպան Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն։ Հոկտեմբերի 23-ին այնտեղ տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հարցով նրա շփումները ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Տեղի կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը»,- ասել է Ռյաբկովը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել