Թուրքիայում անցկացվել են կրակային վարժանքներ |ermenihaber.am|
00:02 - 23 հոկտեմբերի, 2020

Թուրքիայում անցկացվել են կրակային վարժանքներ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ցամաքային զորքերի մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են «Ազատ կրակ֊2020» կրակային պատրաստության վարժանքներ, որոնց ներկա են գտնվել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, հրամկազմ և այլ բարձրաստիճան զինվորականներ: 

Վարժանքները, որոնց մասնակցել են տարբեր զորատեսակներից ընդհանուր առմամբ 1096 հոգանոց զինանձնակազմ, նպատակ են ունեցել զարգացնել զորքերի կրակային աջակցության համակարգումը: Նշվում է, որ վարժանքների ընթացքում կիրառվել է ընդհանուր առմամբ 37 զինատեսակ, որոնցից 4֊ը նոր–նոր են համալրել Թուրքիայի բանակի սպառազինությունը:  

Ուշագրավ է, որ վարժանքների մեկնարկից առաջ հայտարարվել է, որ դրանք նվիրվում են Թուրքիայի ներսում ու սահմաններից դուրս «հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքն ու արյունը չխնայած զոհերին ու մարտիկներին»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել