ՌԴ ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության հարցը


 |armenpress.am|
18:32 - 22 հոկտեմբերի, 2020

ՌԴ ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության փաստը: Այս մասին հոկտեմբերի 22-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռազմական փորձագետները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները այդ հարցը պահում են ամբողջական վերահսկողության տակ: Այն մեզ անհանգստացնում է, մենք այդ մասին խոսել ենք նաև հրապարակային, բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ոչ հրապարակային աշխատանքները տարվում են շատ ակտիվորեն, որովհետև այն իսկապես մեզ համար հանդիսանում է լուրջ խնդիր»,- ասաց Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել