ԼՂ-ում մարդասիրական դադարի պայմանավորվածությունները չեն հարգվում․ Պեսկով
15:19 - 22 հոկտեմբերի, 2020

ԼՂ-ում մարդասիրական դադարի պայմանավորվածությունները չեն հարգվում․ Պեսկով

Զինադադարի և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական դադարի մասին պայմանավորվածությունները չեն հարգվում հակամարտության կողմերի կողմից: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայտնում է tass.ru-ն։

«Դեռ չի կարելի հայտարարել, որ հարգվում են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի և հումանիտար դադարների վերաբերյալ։ Ցավոք, դրանք կողմերի կողմից չեն հարգվում»,- ասել է Պեսկովը։

Նա հայտնել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այլ միջոց չի տեսնում՝ բացառությամբ դիվանագիտականի։ 

«Ռուսաստանն արել է և անում է հնարավոր ամեն ինչ, որ առկա իրավիճակը մտցվի քաղաքական և դիվանագիտական   կարգավորման հիմնական հոսք։ Մենք դեռ համոզված ենք, որ այս խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»,- ասել է Կրեմլի խոսնակը: 

Պետության ղեկավարի մամուլի քարտուղարը հավելել է, որ ռուսական կողմը մտադիր է «շարունակել գործադրել բոլոր ջանքերը այս հակամարտության խաղաղ կարգավորման համար»:

 «Ուրիշ ելք չկա», ասել է նա։

Պեսկովը չի մեկնաբանել այն տեղեկությունները, թե հայկական կողմը կասկածում է դիվանագիտական   գծով առաջընթացի հասնելու հնարավորությանը:

«Դա պետք է հարցնել Հայաստանի նախագահին»,- պատասխանել է Պեսկովը։


Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել