azatutyun.am: «Երրորդ երկրների, այդ թվում` Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գոյություն ունեցող ձևաչափերում ամբողջությամբ և լիովին կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից», - այսօր Մոսկվայում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հակամարտության կարգավորմանը մասնակցել, միջնորդական առաքելություն ստանձնել հնարավոր է միայն կողմերի համաձայնության պարագայում։ Այդ կողմերը երկուսն են՝ Ադրբեջանը և Հայաստանը», - նշել է Պեսկովը։