ԵՄ հեռացրել է Վրաստանը Covid-19-ի տարածման տեսանկյունից անվտանգ համարվող երկրների ցանկից, հայտում է Reuters-ը |azatutyun.am|
14:09 - 22 հոկտեմբերի, 2020

ԵՄ հեռացրել է Վրաստանը Covid-19-ի տարածման տեսանկյունից անվտանգ համարվող երկրների ցանկից, հայտում է Reuters-ը |azatutyun.am|

azatutyun.am: «ԵՄ-ն հեռացրել է Վրաստանը համաճարակաբանական տեսանկյունից անվտանգ երկրների ցանկից», - հաղորդում է Reuters-ը։

Գործակալության տեղեկություններով՝ այս որոշումը կայացվել է նախօրեին Բրյուսելում, ԵՄ անդամ 27 պետությունների դեսպանների հավաքի ընթացքում։ Վրաստանից բացի անվտանգ պետությունների ցանկից հեռացվել են նաև Կանադան ու Թունիսը։ Այս քայլը նշանակում է, որ այսուհետ Վրաստանի, ինչպես նաև Կանադայի ու Թունիսի քաղաքացիները ԵՄ տարածք մուտք գործելու դեպքում ստիպված են լինելու պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվել կամ թեստ հանձնել։

ԵՄ այս որոշումը կապված է Վրաստանում համաճարակաբանական իրադրության շարունակվող վատթարացման հետ։ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրի տարածքում 1595 նոր վարակակիր է հայտնաբերվել։ Վարակի տարածման տեմպերը շարունակում են բարձր մնալ հատկապես Թբիլիսիում և Աջարիայում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել