civilnet.am: Պետդումայում հնարավոր են համարում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջամտությունը՝ դեսանտային գործողության միջոցով։

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր  Կոնստանտին Զատուլինը Ռուսաստանի Լուրերի ազգային ծառայության հետ զրույցում հայտարարել է, որ վստահ չէ՝ ինչպես պետք է գործի Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական ալիքը։

Զատուլինը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանում սրացման հրահրողներն են և նրանց հարկավոր է հիշեցնել, թե ով է գերակշռում հետխորհրդային տարածքում։

Զատուլինը անդրադարձել է նաև Ռուսաստանի միջամտության հնարավոր ճանապարհներին։

«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման տեսքով։ ՀԱՊԿ-ին դիմելու տեսքով՝ Հայաստանի, այլ ոչ թե Ղարաբաղի տարածքները դեսանտային գործողության միջոցով պաշտպանելու նպատակով, օդային ապաշրջափակման տեսքով»,- ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ ուժի այդպիսի կիրառումը կլինի հարկադիր, քանի որ իրավիճակի սրացման պատճառով զինյալները տարածվում են Կովկասով, ինչից տուժում են թե՛ Ռուսաստանը, թե՛ Վրաստանը։ Նա ընդգծել է, որ ստեղծվում է սպառնալիք հայ բնակչության համար, որը հիշում է այդ տարածաշրջանում ցեղասպանության մասին։

Կոնստանտին Զատուլինը համաձայն է Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի հետ, որ Ադրբեջանի գործողությունների պատճառով հակամարտությունը դիվանագիտական լուծում չունի։