armenpress.am: Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Oնալը հոկտեմբերի 22-ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա Սիրիայի և Լիբիայի խնդիրների վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատնից։

«Թուրքիայի փոխարտգործնախարարը հինգշաբթի Մոսկվայում հանդիպումներ կանցկացնի Սիրիայի եւ Լիբիայի խնդիրների վերաբերյալ», - հայտնել են Թուրքիայի դեսպանատնից։