Վրաստանում բանկի մասնաճյուղը գրաված անձը 2 պատանդի ազատ է արձակել |armenpress.am|
21:16 - 21 հոկտեմբերի, 2020

Վրաստանում բանկի մասնաճյուղը գրաված անձը 2 պատանդի ազատ է արձակել |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի Զուգդիդի քաղաքի կենտրոնում գտնվող  «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկը գրաված անձը երկու պատանդի ազատ է արձակել։ Այս տեղեկությունը հաստատել է  Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը նաեւ հրապարակել է տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես են երկու կին լքում շենքը:

Վրաստանի Զուգդիդի քաղաքի կենտրոնում գտնվող  «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկում զինված տղամարդը պատանդներ է վերցրել։ Ըստ առկա տեղեկատվության ՝ հանցագործը զինված է ինքնաձիգով և նռնակով, պատանդ է վերցրել ինչպես բանկի աշխատակիցներին, այնպես էլ հաճախորդներին: Տեղում մոբիլիզացվել են Զուգդիդի ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատայինները։

«Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնել էր, որ բանկում 30 պատանդ է եղել: «Ֆորմուլա» հեռուստաալիքը, վկայակոչելով պատանդներից մեկին, հաղորդել էր, որ հանցագործը պահանջում է 500 հազար դոլար, սակայն այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել