tert.am: Հունաստանը դիմել է ԵՄ այլ երկրներին՝ խնդրելով ռազմական նշանակության նյութեր, սարքավորումներ չվաճառել Թուրքիային։

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունն, այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը չորեքշաբթի Նիկոսիայում կայացած եռակողմ հանդիպման ավարտին, որին մասնակցում էին նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին:

Վարչապետն իր ելույթի ընթացքում հիշեցրել է, որ Հունաստանը համապատասխան նամակներ է ուղղել Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի ԱԳՆ-ներին: Բացի այդ, Աթենքը դիմել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցով եվրահանձնակատար Օլիվեր Վարգեյիին՝ խնդրելով ամբողջովին կասեցնել ԵՄ մաքսային միության աշխատանքը Թուրքիայի հետ:

Հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը՝ Հունաստանի իշխանությունները խնդրում են եվրոպական պետություններին այլև ռազմական սարքավորումներ չվաճառել Թուրքիային:

«Չի կարելի, որ խաղաղության կողմնակիցն ինքը փամփուշտով զինի ագրեսորին»,- ասել է հույն վարչապետը: