Եկել է մեր ժամը հայրենիքին տալ ամեն ինչ և չխնայել ոչինչ․ Նիկոլ Փաշինյան
18:22 - 21 հոկտեմբերի, 2020

Եկել է մեր ժամը հայրենիքին տալ ամեն ինչ և չխնայել ոչինչ․ Նիկոլ Փաշինյան

Մեր առաջին ազատամարտի զոհված հերոսները՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը, նայում են մեզ: Մենք պետք է նայենք նրենց աչքերի մեջ և առիթ չունենանք մեր հայացքը փախցնելու նրանցից, որովհետև նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ, չխնայեցին ոչինչ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա եկել է մեր ժամը հայրենիքին տալ ամեն ինչ և չխնայել ոչինչ: Ավտոմեքենաներ, որոնք պետք են առաջնագծում, միկրոավտոբուսներ, որոնք պետք է կամավորներին տեղափոխեն, ջիպեր, որոնք պետք է շարժունակությունն ապահովեն, ինտելեկտուալ աշխատանք բարձր տեխնոլոգիական ոլորտում՝ հակազդելու ժամանակակից զենքերին»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այսօր նրա ամենակարևոր ուղերձն այն է, որ պետք է ձևավորվեն կամավորական ջոկատներ: Իսկ ջոկատներ ձևավորվելուց հետո պետք է դիմել զինկոմիսարիատներին:

«Ուզում եմ, որ մենք, այս պահից սկսած, մեր հոգում և մտքում ուժեղացնենք, կառուցենք, կոփենք հաղթանակի կամքը և ոգին»,- եզրափակեց իր խոսքը վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել