Պետք է զենք վերցնել և լծվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի տարբերակի․ Նիկոլ Փաշինյան
17:02 - 21 հոկտեմբերի, 2020

Պետք է զենք վերցնել և լծվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի տարբերակի․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Ադրբեջանի դիրքորոշման  համատեքստում պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար, նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և լծվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին: Եվ այս գործընթացն արդյունավետ և շարունակական կազմակերպելու պարագայում է, որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի դիքորոշումը,  ըստ որի վերւինս  որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայից, համաձայն չէ: Փաշինյանն ընդգծել է, որ այստեղ խոսքը Ղարաբաղի մասին չէ:

«Մենք, Ղարաբաղի մասին խոսելով, խոսում ենք մեր ժողովրդի իրավունքների մասին:  Մենք դեռևս 90-ականների սկզբին ձևակերպել ենք, ոը առանց Արցախի չկա Հայաստան, հետևաբար` պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Իսկ սա այսօր առաջին հերթին նշանակում է զենք վերցնել և կռվել հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի: Ընդ որում,  ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին»,- հավելեց Փաշինյանը: 

Վարչապետի կարծիքով  այս գործընթացը պետք է կազմակերպի և իրականացնի ժողովրդի քաղաքական լիդերությունը: Փաշինյանն իր  կոչն ուղղեց նաև  երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կածավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։

«Այդ ջոկատները պետք է դրվեն գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ, և ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, որը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում և իրականացնեն այն խնդիրը, ինչ որ նրանց առջև կդնի հրամանատարությունը»,- եզրափակեց Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել