Վլադիմիր Սպիվակովը համերգի հասույթը փոխանցելու է արցախցի երեխաների օգնության հիմնադրամին |shantnews.am|
14:56 - 21 հոկտեմբերի, 2020

Վլադիմիր Սպիվակովը համերգի հասույթը փոխանցելու է արցախցի երեխաների օգնության հիմնադրամին |shantnews.am|

shantnews.am: Հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովն առաջիկա համերգի հասույթը փոխանցելու է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա կինը՝ հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան։

Հանգանակությունն իրականացնում է Հայերի ասամբլեան։ Բարեգործական մարաթոնի բոլոր միջոցները կուղղվեն Արցախի երեխաների հումանիտար օգնությանը՝ ապահովելով նրանց կարիքները, այդ թվում` սննդի, կացարանի, բժշկական և նյութատեխնիկական աջակցության։

Հայերի ասամբլեան ամբողջ հայկական աշխարհի անունից իր խորին երախտագիտությունն ու գնահատանքն է հայտնում մաեստրո Սպիվակովին՝ համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու համար: Սաթի Սպիվակովան կից ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին մաեստրո Սպիվակովի ելույթից մի հատված:

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել