Ռազմարդյունաբերական կոմիտեի  ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են վնասված զինտեխնիկայի վերանորոգում, հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն
14:02 - 21 հոկտեմբերի, 2020

Ռազմարդյունաբերական կոմիտեի ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են վնասված զինտեխնիկայի վերանորոգում, հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն

Շարունակվում են ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հաճախակի աշխատանքային այցերը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ, ինչպես նաև պարբերական բնույթ կրող հանդիպում֊քննարկումները՝ ներկայացուցիչների հետ։

Ռազմական դրության պայմաններում առավել քան ընդգծվում է ռազմարդյունաբերական կոմիտեի կողմից իրականացվող գործունեության կարևորությունը, որն այս օրերին աշխատում է՝ օգտագործելով արտադրական բոլոր հզորությունները:

Գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ ՌԱԿ ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, նմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։

Նախարարի այցերի և հանդիպումների ընթացքում կառույցի ղեկավարին են ներկայացվել ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից արտադրվող զինատեսակները, լայնորեն կիրառվող և կատարելագործվող, ինչպես նաև փորձարկվող նոր նմուշներն ու մշակումները:

Ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններում տրամադրվում են վերանորոգման և արտադրական ծառայություններ, որոնք մեծապես նպաստում են զենքի և զինամթերքի պաշարների համալրմանը ակտիվ գործողությունների ընթացքում:


Նոր սերնդի մշակված և կիրառվող ռազմատեխնիկական լուծումները շարունակում են արդիականացվել, կատարելագործվել և տրամադրվել գործարկման՝ հիմքում ունենալով առկա ռազմական խնդիրներն ու հակառակորդի կողմից կիրառվող տեխնոլոգիաները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել