Սենատոր Էդ Մարկին կոչ է արել Պոմպեոյին ԼՂ-ում անհապաղ հասնել հրադադարի
 |shantnews.am|
09:48 - 21 հոկտեմբերի, 2020

Սենատոր Էդ Մարկին կոչ է արել Պոմպեոյին ԼՂ-ում անհապաղ հասնել հրադադարի |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ դեմոկրատ սենատոր Էդ Մարկին կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ հասնել հրադադարի, մղել ԼՂ հակամարտության բանակցային լուծման։ Ուրբաթ նախատեսված է, որ Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Սենատորն իր հայտարարությա մեջ նշել է, որ հրադադարի նախորդ երկու պայմանավորվածություններն անմիջապես խախտել են, և որ Թուրքիան հայ ժողովրդի դեմ կռվի է ուղարկում սիրիացի զինյալների։

«Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ռազմական ուժի ապօրինի օգտագործմամբ այս հակամարտության լուծման իր փորձերը, Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից բացի, միջազգային հանրությանն այլընտրանք չի մնում»,-նշել է նա՝ հավելելով, որ պետքարտուղարն ու նախագահ Թրամփը պետք է իրենց ավտորիտար բարեկամի համար հստակեցնեն, որ այդ հակամարտությունում նրա հետագա ներգրավվածությունը վերջ կդնի ռազմական աջակցությանն ու վարչակազմի հետ ջերմ հարաբերություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել