ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Մեկ այլ հրամանով Ջիվան Մովսիսյանը հետ է կանչվել Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: