Նախագահը «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրելու հրամանագիր է ստորագրել
09:08 - 21 հոկտեմբերի, 2020

Նախագահը «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

Թարմացում․ Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել երկրորդ աստիճանի մարտական խաչով։ Սխալմունք է եղել։ Նա ողջ առողջ է։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել.

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Վյաչեսլավ Վալերևիչ ՈՍԿՈՎՍԿԻԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ (հետմահու)

Վահագն Արամի ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ (հետմահու)

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Տիգրան Արծվիի ԱՇՈՏՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Զոհրաբ Հրաչիկի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, կապիտան (հետմահու)

Ցոլակ Սամվելի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ (հետմահու)»,- ասված է հրամանագրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել