Կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը |armenpress.am|
23:47 - 20 հոկտեմբերի, 2020

Կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Նապոլիտանոն նշել է, որ Արցախը չի կարող միանալ Ադրբեջանին՝ հավելելով, որ Արցախը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մի մասը:

«Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն է, ուստի այսօր ես կոչ եմ անում Միացյալ Նահանգների կողմից պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- նշել է Նապոլիտանոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել