ՌԴ փոխարտգործանախարարը Ռուսաստանում Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը |tert.am|
20:00 - 20 հոկտեմբերի, 2020

ՌԴ փոխարտգործանախարարը Ռուսաստանում Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Մոսկվայում ընդունել է ՌԴ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Հայրին:

Ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ն, կողմերը հանդիպման ժամանակ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

«Մտքերի և գնահատականների օգտակար փոխանակում է կայացել ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ: Հաստատվել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացմանն այլընտրանք չկա»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել