Իրանի հյուսիսարևմտյան շրջանում ԱԹՍ է ընկել |1lurer.am|
16:54 - 20 հոկտեմբերի, 2020

Իրանի հյուսիսարևմտյան շրջանում ԱԹՍ է ընկել |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղի համակարտության ընթացքում կիրառված ԱԹՍ-ն ընկել է Իրանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Խոդա Աֆարին քաղաքի մոտ: Այս մասին տեղեկացրել է Խոդա Աֆարինի ղեկավարը:  

Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ ԱԹՍ-ի անկման հետևանքով տուժածներ կամ զոհեր չկան: Իրանի ռազմական փորձագետներն ուսումնասիրում են, թե ում է պատկանում անօդաչու թռչող սարքը և որտեղից է օդ բարձրացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել