Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն․ Սերժ Թանկյանը ԼՂ հակամարտության մասին․ Forbes |factor.am|
16:44 - 20 հոկտեմբերի, 2020

Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն․ Սերժ Թանկյանը ԼՂ հակամարտության մասին․ Forbes |factor.am|

factor.am: Երեք շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների համար պատերազմ սկսվեց հայ ու ադրբեջանցի զինվորների միջև։ Սա վերածվեց վերջին 26 տարիների ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենալայնածավալ բռնության։ Մարտերն արագ թեժացան, քանի որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերով սկսեց հարվածներ հասցնել, ինչին պատասխանեցին Լեռնային Ղարաբաղի բնակիչները, գրում է Forbes-ը։

Լրատվականը նշում է, որ նոր ձեռքբերված հրադադարը տևել է մի քանի րոպե, իսկ կողմերը մեղադրում են միմյանց հարյուրավոր կյանքեր խլած հակամարտությունը վերսկսելու մեջ։ Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանությունից մեկ դար անց Լեռնային Ղարաբաղի բնիկներն ու աշխարհասփյուռ հայկական սփյուռքն անհանգստացած ու վախեցած է։ Ամերիկահայ ռոք երաժիշտ,  System of a Down խմբի մենակատար, Գրեմմիի արժանացած Սերժ Թանկյանի համար այս պատերազմն առանձնակի մտահոգիչ է, գրում է Forbes-ը։

Ցեղասպանությունից մազապուրծ եղած Թանկյանի տատիկն ու պապիկը Լիբանանից Ամերիկա են տեղափոխվել , երբ նա փոքր երեխա է եղել։ «Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն։ Ամեն օր»,- պատմում է 53-ամյա Թանկյանը։ Վերջին շաբաթների ընթացքում Թանկյանը բարձրացնում է հակամարտության հարցը `փորձելով իրազեկել և հումանիտար օգնություն հատկացնել, նույնիսկ այն դեպքում, երբ աշխարհը տարված է  COVID-19 համաճարակով, իսկ ԱՄՆ-ում նախապատրաստվում են նախագահական ընտրություններին: Խոսելով Forbes-ի հետ՝ Թանկյանը նշում է , որ մեկ  վշտանում է, մեկ իրեն հպարտ է զգում, մեկ է բարկանում է:

«Մեզ համար սա կարծես գոյաբանական պայքար լինի: Ես խոսում էի գերմանական լրատվամիջոցների հետ և չասեցի, , բայց մտածում էի այն մասին, թե ի՞նչ կզգային իսրայելցիները, եթե Գերմանիան երբեք չճանաչեր Հոլոքոստը և հենց հիմա սկսեր ռմբակոծել Իսրայելը: Մենք մեզ հենց այդպես ենք զգում: Մեզ համար սա իսկապես վիրավորական է, քանի որ Էրդողանի իշխանությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա փոխարեն Ադրբեջանի հետ միասին հարձակվում է մեզ վրա։ Այստեղ կա ազգային խտրականություն, կա ատելություն։ 

Լեռնային Ղարաբաղի մարդիկ, ովքեր իրենց անկախությունն են ստացել 1994 թվականին, խաղաղ ապրում են, կառուցում են եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, զբաղվում են գործարարությամբ։ Մեր երեխաներին չենք սովորեցրել ատել ինչ-որ մեկին, չնայած մեր անցյալին։ Մենք նայում ենք դեպի ապագան։ Սա ամբողջ աշխարհի հայ համայնքի համար շատ ցավոտ է»,- ասել է Թանկյանը։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել