ermenihaber.am: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նամակով դիմել է Եվրահանձնաժողովի ԵՄ ընդլայման հարցերով հանձնակատարին՝ պահանջելով  կասեցնել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև ստորագրված մաքսային միության համաձայնագիրը։ 

Դենդիասը նշել է, որ Թուրքիան, չնախատեսված սակագներ և օրենսդրական միջոցառումներ կիրառելով, շարունակում է միակողմանիորեն խախտել մաքսային միության կանոնները։

Հույն նախարարը նաև կոչ է արել Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցն անմիջապես վերանայել։ Իսկ նման կոչով հանդես գալու պատճառը, ըստ Դենդիասի, այն է, որ Թուրքիան շարունակում է սադրանքների դիմել։