Բաքվում հաստատել են, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարին
15:27 - 20 հոկտեմբերի, 2020

Բաքվում հաստատել են, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հաստատել է, որ  երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 23-ին  պլանավորում է Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Երկուշաբթի Politico թերթը, հղում անելով ԱՄՆ կառավարության փաստաթղթերին, հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի  շուրջ իրավիճակի սրման ֆոնին Պոմպեոն նախատեսում է առանձին հանդիպումներ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել