Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի. կիրականացվի շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում

 |armenpress.am|
12:37 - 20 հոկտեմբերի, 2020

Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի. կիրականացվի շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում |armenpress.am|

armenpress.am: Երևանի Հրաչյա Ներսիսյան փ., 10 հասցեում գտնվող 8744,9 քմ հողամասում տվյալ տարածքի սեփականատերը հիվանդանոց կկառուցի՝ ներդնելով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար:

Երևան քաղաքի ավագանին նման որոշում ընդունեց 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը նշեց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է Հրաչյա Ներսիսյան, 10 հասցեում գտնվող 8744,9 քմ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի, հողերի կատեգորիա:

«Նշված հողամասում, գույքի սեփականատիրոջ կողմից նախատեսվում է հիմնել հիվանդանոց` կատարելով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ստեղծելով մոտ 450 աշխատատեղ: Այս նախագիծն առաջարկվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական նշանակության օբյեկտները ներառված են բնակավայրերի հողերի կազմում»,- նշեց Խաչատրյանը:

Հարակից զեկուցող, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարկոս Հարությունյանը հայտնեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 36 «կողմ» ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել