pastinfo.am: «Կուսակցությունների առաջարկն ընդունել ենք ի գիտություն, դրանից զատ ավելացնելու ոչինչ չկա»,-ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հոկտեմբերի 17-ին մեկ տասնյակից ավել կուսակցություններ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կառավարությունից պահանջելով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:
«Հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց»,- նշված է հայտարարության մեջ:
comment.count (0)