Խոշոր հանքարդյունաբերողների մի մասի հարկերը զգալի նվազել են |hetq.am|
15:38 - 19 հոկտեմբերի, 2020

Խոշոր հանքարդյունաբերողների մի մասի հարկերը զգալի նվազել են |hetq.am|

hetq.am: Հայաստանի գերխոշոր տասը հարկատուներից երկուսն այս տարվա ինն ամիսների տվյալներով (2020թ. հունվար-սեպտեմբեր) հանքարդյունաբերության ոլորտից են։ Հանքարդյունաբերողների ենք հանդիպում նաև խոշորների ցանկի ավելի ցածր հորիզոնակններում։ Ընդհանուր առմամբ, ինն ամիսների տվյալներով հինգ հանքարդյունաբերողների դեպքում է հարկերի ծավալը գերազանցել 1 մլրդ դրամը։  Նրանցից երեքի հարկերը զգալի նվազել են, երկուսինն՝ աճել։

Ոլորտի առաջին հինգ խոշոր հարկատուներն են «Զանգեզուրի պղնձամոիլբդենային կոմբինատը», «Գեոպրոմայնինգ գոլդը», «Թեղուտը», «Չաարատ Կապանը» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Քաջարանի հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հունվար-սեպտեմբերին հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Ընկերության հարկերը զգալի պակասել են։  Ինն ամսում պետական բյուջե է վճարել 31.1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22.9%-ով կրճատվել է։

Երկրորդ խոշոր հանքարդյունաբերող հարկատուն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն է։ Այն շահագործում է Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Ընկերությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է 16.3 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 29.9%֊ով։ 1000 խոշոր հարկատուների ցանկում «Գեոպրոմայնինգ Գոլդը» 4-րդ տեղում է։

Հանքարդյունաբերության երրորդ խոշոր հարկատուն «Թեղուտ» ՓԲԸ-ն է։ Շահագործում է Լոռու մարզի Թեղուտի հանքավայրը։ Վճարել է 2.9 մլրդ դրամի հարկ, աճը՝ 5.5 անգամ։ Հանքավայրը շահագործվել է 2014 դեկտեմբերից մինչև 2018 թվականը։ Դրանից հետո՝ շուրջ  1.5 տարի դադար է եղել, որն, ըստ ընկերության հայտարարությունների, պայմանավորված էր հարստացուցիչ կոմբինատի ամբողջական վերագործարկման նախապատրաստական աշխատանքներով։ Հարստացուցիչ կոմբինատն ամբողջությամբ վերագործարկվել է 2019 թ. հուլիսին, որից հետո աճել են ինչպես արդյունահանման, այնպես էլ՝ հարկերի ծավալները։ 

«Թեղուտը» 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը։

 

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը (նախկինում՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ») ևս խոշոր հարկատուներից է։ Ընկերությունը խոշորների ցանկում այս տարվա հունվար-սեպտեմբերին զբաղեցրել է 117-րդ տեղը՝ 1.15 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերը կրկնակի նվազել են։ «Չաարատ Կապանը» շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ Արտադրում է պղնձի և ցինկի խտանյութեր՝ ոսկու և արծաթի պարունակությամբ:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել