Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ընդունել է Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը իր երախտագիտությունն է հայտնել թեմակալ առաջնորդին պատերազմական այս ծանր ժամանակահատվածում Արցախում գտնվելու և իր աջակցությունը բերելու համար, ընդգծել, որ պատմություն ընթացքում հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի և իշխանության կողքին, և, հատկապես, օրհասական պահերին միասին են հաղթահարել բոլոր դժվարությունները:
comment.count (0)