Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել. Փարիզի քաղաքապետ
 |armtimes.com|
13:01 - 19 հոկտեմբերի, 2020

Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել. Փարիզի քաղաքապետ |armtimes.com|

armtimes.com: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Nouvelles d'Arménie թերթի հարցազրույցում աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին: Իդալգոն նշել է.

«Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել, ես անձամբ կողմ եմ ինքնորոշմանը. պետք է սատարել Հայաստանին այս փորձության եւ պայքարի մեջ»:

Ըստ Իդալգոյի՝ եթե Թուրքիան, Ադրբեջանին աջակցելով, ցանկանում է ստանձնել տարածաշրջանային գերտերության դերը, ապա նա իր գործողություններով պետք է նպաստի կայունությանը, բանակցային լուծումների որոնմանը եւ տարածաշրջանի բարգավաճմանը, այլ ոչ թե աջակցի բռնությանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել