Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 1000 նոր դեպք է գրանցվել
 |aliq.ge|
11:59 - 19 հոկտեմբերի, 2020

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 1000 նոր դեպք է գրանցվել |aliq.ge|

aliq.ge: Հոկտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 1186 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 18 663 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 278 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 8338 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 143:

Կորոնավիրուսը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 469
  • Աջարիա- 360
  • Իմերեթի — 99
  • Քվեմո Քարթլի — 78
  • Շիդա Քարթլի — 15
  • Սամեգրելո Զեմո Սվանեթի — 73
  • Կախեթի — 46
  • Գուրիա — 25
  • Մցխեթա Մթիանեթի 14
  • Սամցխե Ջավախեթի 7

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել