Սյունիքի մարզի Քաջարանի և Մեղրիի համայնքապետարանները հայտարարություններ են տարածել, որում կոչ են անում համայնքների բնակիչներին, որոնք ի զորու են զենք վերցնել, դիմել զինկոմիսարիատ։

«Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20-60 տսրեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադսրձել արցախյան ռազմաճակատից, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։ Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն»,- նշված է Քաջարանի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Իսկ Մեղրիի համանքապետարանը «հայրենի սահմանների պաշտպանության նպատակով խնդրել է կամավորության հիմունքներով ցուցակագրվել»։

«Այս պահից սկսած՝ կարող եք ներկայանալ Մեղրիի զինկոմիսարիատ»,- նշված է հայտարարության մեջ։