Էրդողանի պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Լեոնիդ Սլուցկի
19:06 - 18 հոկտեմբերի, 2020

Էրդողանի պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Լեոնիդ Սլուցկի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այսպիսի կարծիք է  հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է ТАСС-ը։

«Ցավոք, նման հայտարարությունները չեն նպաստում հակամարտության գոտում խաղաղ կարգավորմանը և իրավիճակի թեթևացմանը:  Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունները չեն աջակցում կողմերից որևէ մեկին և հանդես են գալիս արյունահեղության դադարեցման օգտին», - շեշտել է նա:

Սլուցկին հիշեցրել է, որ ավելի վաղ բոլոր երեք երկրների ղեկավարները  հատուկ հայտարարություն էին տարածել` կոչ անելով հրադադարի ռեժիմ հաստատեկ, ավելի ուշ Մոսկվայում բանակցություններ էին վարվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, և ձեռք էին բերվել հրադադարի մասին պայմանավորվածություններ:  

«Այսօր բոլորը պետք է շարունակեն որոնել քաղաքական և դիվանագիտական ​​ուղիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», - ամփոփել է նա։

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել