Մինսկում ընդդիմությունը կրկին փողոց է դուրս գալիս |azatutyun.am|
17:17 - 18 հոկտեմբերի, 2020

Մինսկում ընդդիմությունը կրկին փողոց է դուրս գալիս |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկում է ընդդիմության հերթական կիրակնօրյա բողոքի ակցիան՝ նախագահ Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով։ Այս անգամ բողոքի ակցիայի կազմակերպիչները այն անվանել են «Պարտիզանական երթ»։

Բողոքի ակցիայից առաջ Մինսկի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում անվտանգության արտակարգ միջոցառումներ է ձեռնարկել, փակվել են մետրոյի մի շարք կայարաններ։

Ռուսաստանյան գործակալությունների տեղեկություններով` նախագահ Լուկաշենկոյի նստավայրի՝ Անկախության պալատի մոտ զրահամեքենաների և ջրցան մեքենաների կուտակումներ են նկատվում։ Նախօրեին Մինսկում ավանդական դարձած կանանց երթ էր կազմակերպվել, որի մասնակիցներից առնվազն 58-ը բերման էին ենթարկվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել