Արցախի և ՀՀ ՄԻՊ-երը Երևանում փակ հանդիպում կանցկացնեն քաղհասարակության ներկայացուցիչների հետ
16:51 - 18 հոկտեմբերի, 2020

Արցախի և ՀՀ ՄԻՊ-երը Երևանում փակ հանդիպում կանցկացնեն քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել ․
 
«ՀՀ քաղհասարակության սիրելի՛ ներկայացուցիչներ,
Հոկտեմբերի 19-ին (երկուշաբթի), ժամը 16:00-ին Երևանում կկայանա իմ և Արման Թաթոյանի  համատեղ փակ հանդիպումը ՀՀ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են Արցախին որևէ կերպ օգնել, հատկապես՝ իրենց միջազգային գործընկերների ու փորձառության միջոցով:
 
Հանդիպման ընթացքում ներկայացնելու ենք սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի բնակչության դեմ իրականացված ոճրագործությունները և մեր հնարավոր անելիքները դրանք պատշաճորեն փաստագրելու և միջազգայնացնելու, ինչպես նաև միջազգային տարաբնույթ աջակցության հասնելու ուղղությամբ։
 
Հանդիպումը տեղի կունենա Երևանի Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում։ Տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար զանգահարեք՝ 095 939226, մեկ կազմակերպությունից ցանկալի է մեկ հոգի լինի:
Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ:
 
Հ․Գ․ Խնդրում ենք հանդիպմանը գալ դիմակներով»։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել