Հակառակորդի թիրախն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է. Դավիթ Բաբայան |pastinfo.am|
11:44 - 18 հոկտեմբերի, 2020

Հակառակորդի թիրախն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է. Դավիթ Բաբայան |pastinfo.am|

pastinfo.am: 2020թ. հոկտեմբերի 18-ի ժամը 00-ից սկսված զինադադարը, ընդհանուր առմամբ, որոշ ուղղություններում մտել է ուժի մեջ, բայց որոշ ուղղություններում հակառակորդը շարունակում է իր նենգ հայատյաց քաղաքականությունը ու փորձում որոշ հատվածներում ճեղքել պաշտպանության բանակի պաշտպանական համակարգը: ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ բոլոր նման քայելրը կասեցվում են ու հետ շպրտվում, բայց նաեւ կարծիք է հայտնել, որ որոշ հատվածներում նման փորձերը հակառակորդի կողմից կշրանունակվեն:

«Հիմնական թիրախն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է, որը հիմնականում բավարարում է հարեւան Իրանի Իսլամական հանրապետության կարիքները: Թուրքիան, Ադրբեջանը ու ահաբեկիչները փորձում են ռազմավարական կարեւոր այդ հանգույցը կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որ ազդեցություն գործեն, ազդեցության լծակ ունենան Իրանի նկատմամբ, որովհետեւ այնտեղ ունենք լուրջ էկոլոգիական խնդիր», - ասել է Դ. Բաբայամը: Նրա խոսքերով` դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ թուրք-ադրբեջանական ու ահաբեկիչների եռամիասնությունն ունի հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել