Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 64694 դեպք, մեկ օրում՝ 1694 նոր դեպք
11:09 - 18 հոկտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 64694 դեպք, մեկ օրում՝ 1694 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 64694 դեպք, որոնցից 48104-ն` առողջացած, 1081-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15193 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 348149 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 4096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1694 նոր դեպք: Ունենք 179 առողջացած: 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 71 (կին), 59 (կին), 64 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 89 (տղամարդ), 72 (տղամարդ), 81 (տղամարդ), 68 (կին), 67 (տղամարդ) և 46 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 316 է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել