a1plus.am: Եթե մեղմ արտահայտվեմ,ապա դա անհեթեթություն է,իսկ եթե իրերն իրենց անուններով կոչեմ, ապա դավաճանություն է,-Արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանն այսպես է գնահատում 14 կուսակցությունների հայտարարությունը։
Օպերատիվ գործողությունների որոշումներ կայացնելու համար նրանք պահանջում են ստեղծել ռազմաքաղաքական հարցերով պետական նոր մարմին` ընդգրկելով նախկին նախագահներին, վարչապետներին, ԱԳ նախարարներին։
«Ես դա համարում եմ թիկունքից դաշույնի հարված»,-ասում է Վահան Փափազյանը ընդգծելով` «վրդովեցուցիչ է, որ այս պայմաններում կարելի է այդպես կեղտոտ խաղեր խաղալ»։
Վահան Փափազյանը եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար 1993-1996թթ.-ին։
comment.count (0)