Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում ավտոերթ իրականացնող հայերի վրա |hetq.am|
00:23 - 18 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում ավտոերթ իրականացնող հայերի վրա |hetq.am|

hetq.am: Հոկտեմբերի 17-ին, Իսրայելի հայ համայնքը ավտոերթ էր սկսել դեպի Երուսաղեմ։ Հայ համայնքը Երուսաղեմի Պաշտպանության նախարարության և Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով, որ Իսրայելն այլևս զենք չվաճառի Ադրբեջանին և ճանաչի Արցախի անկախությունը։

Երուսաղեմից վերադառնալիս ավտոերթի մասնակից երկու հայերի մեքենաներն առաջ էին ընկել, երբ նրանց ճանապարհը կտրել է ադրբեջանական մոտ 10 մեքենա, որոնք նախապես ճանապարհին սպասում էին հայերին, որից հետո ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա:

«Բարձրացան մեքենաների վրա, սկսեցին ջարդել Ադրբեջանի դրոշների պոչերով ու ոտքերով հարվածում էին մեքենաներին,մարդկանց մեքենաներից դուրս էին քաշում ու խփում։ Մոտավորապես 30 հոգի կլինեին»,- մեզ հետ զրույցում հայտնեց ցույցի մասնակից Էսթեր Մելքումովան։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել