Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից պրոթեզարան․ Արմեն Մուրադյան
23:46 - 17 հոկտեմբերի, 2020

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից պրոթեզարան․ Արմեն Մուրադյան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից,լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան, որը կծառայի մեր հերոսներին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը.

«Ընկերներ, մեծ ուրախությամբ հայտնում եմ այսօրվա թերևս լավագույն լուրը, որը քիչ առաջ հաստատվեց:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից,լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան,որը կծառայի մեր հերոսներին։

Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար,անելու ենք հնարավորն ու անհնարը:

Նշեմ, որ այս պահին նաև սկսել ենք մասնագետների վերապատրաստումը։ Ծրագիրն իրականացվում է Հոլանդիայի մեր հայրենակից՝ Գարիկ Խաչատրյանի ջանքերով:

Եվ ուրեմն, հաղթելու ենք՝ առողջ և ուժեղ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել