ՀՀ-ն և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար
22:28 - 17 հոկտեմբերի, 2020

ՀՀ-ն և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։

«Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել