«Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչեւ վերջ. Գերմանիայի ԱԳ նախարար |armenpress.am|
14:32 - 17 հոկտեմբերի, 2020

«Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչեւ վերջ. Գերմանիայի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: «Հյուսիսային հոսք – 2» նախագիծը կկառուցվի մինչեւ վերջ: Այս պնդումով հանդես Է եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագական միավորմանը տված հարազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 17-ին:

«Ես ելակետ եմ ընդունում այն հանգամանքը, որ «Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչեւ վերջ: Հարց Է, թե երբ (դա տեղի կունենա)»,- ասել Է նա: Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից նախագծի քննադատությանը՝ Մաասը նշել Է. «Մեր Էներգետիկական քաղաքականության եւ Էներգամատակարարման մասին մենք որոշումներ ենք ընդունում այստեղ՝ Եվրոպայում»:

 

Մաասը նաեւ հայտարարել Է, որ Գերմանիան մտադիր չԷ հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, Մոսկվան անհրաժեշտ Է տարածաշրջնային հակամարտությունների կարգավորման համար: «Ռուսաստանի հետ մեր հարաբերություները կմնան բարդ»,- կարծում Է նա: Մաասը հավաստել Է, որ «ապագայում Էլ Ռուսաստանից անընդունելի գործողություններին պետք Է հետեւի եվրոպական պատասխանը»:

«Մենք Ռուսաստանի հետ նստում ենք նույն սեղանի շուրջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբաիայի շուրջը բեռլինյան գործընթացում եւ Ուկրաինայի հարցի շուրջը: Բոլոր համաժողովներում խնդրո առարկան որոշումների որոնումն Է պատերազմերի դադարեցման համար»,- նշել Է նախարարը: «Այդ առնչությամբ չի կարող Մոսկվայի հետ երկխոսության դադարեցում լինել»,- ընդգծել Է Մաասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել