Իտալիայի Պատգամավորների պալատի «Italia Viva» կուսակցության անդամ Ջենարո Միլիորեն մասնակցել է հայ համայնքի՝ Իտալիայի Պառլամենտի առջև կազմակերպված ցույցին և հադես եկել ելույթով, որի ժամանակ, ասել է․

«Նախ և առաջ շնորհակալ եմ Իտալիայի հայ համայնքից այս ցույցը Պառլամենտի առջև կազմակերպելու համար: Ինչպես արդեն ասվեց ինձ նախորդող զեկույցում, Իտալիան պետք է Իտալիայի դերում լինի և պետք է ի վիճակի լինի միջամտելու դիվանագիտական հարթակում և ի վիճակի լինի սանձելու Էրդողանի իմպերիալիստական ընդլայնումը:
Իտալիան պետք է հստակ արտահայտվի, որպեսզի դադարեցվի այն կոտորածը, որ տեղի է ունենում ԼՂ-ում: Մեր կուսակցությունը, ինչպես և մեր կառավարության մեծամասնությունը կջանա, որպեսզի խաղաղ լուծում լինի, և որ զինադադարը չլինի պարզապես շեղում հիմնական նպատակից` այն է Ղարաբաղի քաղաքացիական բնակչության և նրանց սուվերենության և անկախության պաշտպանությունը:

Համարում ենք, որ այս պահին մեծ խնդիր կա Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններում: Թուրքիային բազմիցս դատապարտել ենք: Գիտակցում ենք, որ անհրաժեշտ է շարունակել նաև բանակցային ուժեղ գործընթացով, բայց Իտալիան պետք է լինի տուժվածների կողքին, որոնք այս պահին ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերն են: Մենք այս առումով կլինենք հետևողական, կհասցնենք այս հայցը խորհրդարան, սկսած բանաձևից, որը կլինի վաղը` ի պատրաստություն Եվրոպական խորհրդի: Այս առումով հարկավոր է գտնել քաղաքական ուժերի ընդարձակ մերձություն` մեծամասնության և ընդդիմության միջև, և կարծում եմ, որ ձեր առաջ քաշած թեման, որով ես զբաղվում եմ և զբաղվել եմ տարիներե ի վեր, այն է` ջիհադիստ զորագնդերի ներկայությունը, որոնք օգտագործվում են պատերազմական տարածքներում կանոնավոր բանակում, ինչպես այս պարագայում, ընդհանուր խնդիր է, որը հարկավոր է առճակատել ԵՄ-ի և ՄԱԿ-ի մակարդակով:
Մենք, որպես «Italia Viva», մենք որպես մեծամասնություն, պետք է սատարենք այն բոլոր ուղիները, որոնք կհանգեցնեն խաղաղության: Եվ քանի որ անտարբեր չենք լինի, կլինենք ձեր կողքին, ինչպես այսօր»: