Հադրութում իրավիճակը չի փոխվել․ Արծրուն Հովհաննիսյան
22:35 - 16 հոկտեմբերի, 2020

Հադրութում իրավիճակը չի փոխվել․ Արծրուն Հովհաննիսյան

Առանձին ուղղություններում, եթե մեր զորքերը նահանջում են, եթե աջուձախ են քաշվում, վերախմբավորում են անում, պետք չէ այդ առանձին ուղղությունների վրա ֆիքսվել առանձին իրավիճակներ պարզաբանել: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր զորքերը հերոսական ու շատ ծանր պայքար են մղում: Երբեմն դա չի երևում, բայց իրոք մարտերը շատ ծանր են, մեր դեմ կանգնած է շատ ուժեղ թշնամի, որին հեշտ չէ հաղթելը, բայց պիտի հաղթենք ու հաղթելու ենք»,- ասաց նա։

Պատասխանելով Հադրութի վերաբերյալ հարցին՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ իրավիճակը չի փոխվել Հադրութում:

«Վերջին երկու-երեք օրերի ընթացքում իրավիճակը, որպես կանոն, նույնն է»,- հավելեց նա։

Հովհաննիսյանը կոչ արեց, որ զինված ուժերի կազմ մտնող ստորաբաժանումների, զինատեսակների, զորատեսակների համալրումների մասին հնարավորինս քիչ հրապարակումներ իրականացնենք, որովհետև դա թույլ կտա այդ միջոցները, այդ ստորաբաժանումներն ավելի գրագետ օգտագործել և հասնել հաջողության: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել