Երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, մենք ասում ենք՝ տղերք, էսօր չմրսեցինք․ ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյան
22:24 - 16 հոկտեմբերի, 2020

Երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, մենք ասում ենք՝ տղերք, էսօր չմրսեցինք․ ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյան

Ես մի քանի օր առաջ ներկայացրի հրապարակում, որտեղ խոսվում էր մի փոքրիկ հսկայի մասին` Հարություն Դոխոյանի: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այժմ փորձելու եմ ձեզ ներկայացնել այս փոքր հերոսին, ինչու եմ փոքր ասում, որովհետև այս երիտասարդը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ: Հակատանկիստ է»,- ընդգծեց նա՝ խոսքը փոխանցելով Դոխոյանին։

«Երբ մենք կանգնած էինք սահմանին, մենք գիտեինք, որ պիտի պահենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, հայրենի քաղաքը, ընտանիքը, բայց երբ որ նրանք փոխադարձ օգնում են մեզ, մեծ բան է: Երբ որ բացում ես ծանրոցը, որտող ամեն մեկն ինչ-որ բան ներդրել է, ու գտնում ես քո ուզածը, դա մեծ ուրախություն է պարգևում:

Երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, մենք ասում ենք՝ տղերք, էսօր չմրսեցինք: Ու մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանում տղերքի եղբայրությունը, մեծ ուժ են:

Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել: Ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ խոցած տեխնիկան»,- եզրափակեց Հարություն Դոխոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել