Դա ի ցույց է դնում հակառակորդի բարբարոսության խորությունը. Մնացականյանը՝ հայ գերիներին սպանելու մասին |armtimes.com|
17:22 - 16 հոկտեմբերի, 2020

Դա ի ցույց է դնում հակառակորդի բարբարոսության խորությունը. Մնացականյանը՝ հայ գերիներին սպանելու մասին |armtimes.com|

armtimes.com: Դա նորություն չէ: Դա ի ցույց է դնում բարբարոսության այն խորությունը, որի հետ մենք բախվում ենք: Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նման տեսկաետ հայտնեց Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ գերիներին սպանելու դեպքին։

«Սա ի ցույց է դնում, որ մենք մեր հայրենակիցների գոյության համար ենք պայքարում: Այդ առումով որևէ բան մեզ հետ չի պահելու, և նորից խորապես խոնարհվում եմ այն խիզախների առաջ, որոնք կռվում են դրա համար»,-նշեց նա:

Մնացականյանը նշեց, որ իրենց գործը լինելու է այդ բարբարոսության խորությունը միջազգային հանրությանը ամենախիստ ձևով ի ցույց դնելը: «Դրա իրավական և քաղաքական մասերը, իհարկե, կարելի է արտահայտել տարբեր ձևերով և իհարկե կուսումնասիրվի, կփաստագրվի և համապատասխան պրոցեդուրալ հարցերը կլուծվեն»:

Արտգործնախարարը ընդգծեց՝ կարևորը այն է, թե խոսքը էապես ինչ երևույթի մասին է: «Ցանկացած քաղաքակիրթ նորմ ենթարկվում է ջախջախման: Սա այս կոնֆլիկտի էությունն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել