ԼՂ հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել Իրանում |azatutyun.am|
15:38 - 16 հոկտեմբերի, 2020

ԼՂ հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել Իրանում |azatutyun.am|

azatutyun.am:  France-Presse գործակալությունը հաղորդում է, որ ուրբաթ օրը Իրանը կրկին նախազգուշացում է տվել հարևան Ադրբեջանին և Հայաստանին, այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել սահմանի իրանական կողմում:

«Եթե նման կրակի կրկնություն լինի, Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնա», - Թվիթերում գրել է արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ՝ չհստակեցնելով, թե որ կողմին է Թեհրանը պատասխանատու համարում վերջին հրետակոծության համար:

Ըստ իրանական IRNA լրատվական գործակալության` ընդհանուր առմամբ 10 հրթիռ է հարվածել Իրանի սահմանային Խոդա Աֆարին շրջանի գյուղերին՝ վիրավորելով մեկ մարդու և փլուզելով շենք։

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի այս շրջանը սահմանակից է հայերի կողմից վերահսկվող տարածքին, ոստեղ թեժ մարտեր են ընթանում անցած սեպտեմբերի վերջից։ Մարտական գործողությունների առաջին շաբաթվա ընթացքում ականանետերից արձակված արկերը բազմիցս շեղվել են և հարվածել սահմանից այն կողմ ՝ իրանական տարածքում։ Արկերից մեկը վիրավորել է վեց տարեկան մի երեխայի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել