Եվրոպահայերը փակել են Բելգիա-Ֆրանսիա միջպետական ճանապարհը |azatutyun.am|

11:40 - 16 հոկտեմբերի, 2020

Վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա։ Մեր հայրենակիցները փակ են պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։ Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Հայությունը պահանջում է Արցախի միջազգային ճանաչումը և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել