Գայանե Սահակյանը հորդորեց բոլոր գործատուներին հնարավորության դեպքում անցնել հեռավար ռեժիմի

 |armenpress.am|
23:04 - 15 հոկտեմբերի, 2020

Գայանե Սահակյանը հորդորեց բոլոր գործատուներին հնարավորության դեպքում անցնել հեռավար ռեժիմի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը վատթարացել է,  արձանագրված դեպքերը կրկնապատկվել են: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Միայն երեկ և այսօր գրանցվել են ռեկորդային թվեր, վիճակը շարունակում է մնալ ծանր: Համաճարակային իրավիճակի սրացումը պայմանավորված է անվտանգության կանոնների չպահպանելու հետ, ինչպես նաև բնակչության զգոնության թուլացմամբ»,- ասաց Սահակյանը:

Սահակյանի խոսքով` Առողջապահության նախարարությունը շարունակում է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ և միաժամանակ մարդկանց շփումը նվազեցնելուն ուղղված քայլեր:

«Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր գործատուներին և տնտեսվարողներին՝ հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքային ռեժիմի, հատկապես, եթե գործատուի մոտ կան ռիսկային խմբում գտնվող անձինք կամ տարեցներ»,- ասաց Սահակյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել