Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ․ Արծրուն Հովհաննիսյան
22:18 - 15 հոկտեմբերի, 2020

Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, նորից հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ երկու-երեք ուղղություններով։ Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան տարածքում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել հակառակորդին։ Երկուստեք կան կորուստներ։ Հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեղ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ»,- հայտնեց նա։

Արծրուն Հոնհաննիսյանը նշեց, որ գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է լինում, սակայն առավոտները նորից վերսկսվում են հարձակումները․ տարբեր ուղղություններով սաստկանում են, հետո նորից թուլանում։ 

Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ Քարվաճառի շրջանում այս պահին համեմատաբար թեթև իրավիճակ է, համառ մարտեր չկան։

Անդրադառնալով զինվորների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․

«Ստատիստիկա չունենք՝ քանի զինծառայող է վարակվել կորոնավիրուսով։ Մեր ամբողջ բանակը մարտական գորոծողությունների մեջ է, շատ դժվար է թեստավորում անել, եթե այդ դեպքերը ծանր իրավիճակի չեն հասնում»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել