Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել

 |factor.am|
19:09 - 15 հոկտեմբերի, 2020

Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել |factor.am|

factor.am: Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել՝ բարձրաձայնելով Արցախի խաղաղ բնակչության դեմ մարդասիրական իրավունքի խախտումների մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։

Բանաձևում նշվում է, որ

  • Հոկտեմբերի 12-ին հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը խախտվել է Ադրբեջանի կողմից մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծությամբ,
  • Ամենից շատ տուժել է Արցախի խաղաղ բնակչությունը։ Ադրբեջանը խախտում է մարդասիրության միջազգային օրենքները,
  • Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը ապակայունացնում են տարածաշրջանը,
  • Հազարավոր սիրիացի զինյալներ են ներգրավված մարտերում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել