Առայժմ աշխատանքներ չեն տարվում ԼՂ-ում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի համաձայնեցման շուրջ․ Մարիա Զախարովա
18:05 - 15 հոկտեմբերի, 2020

Առայժմ աշխատանքներ չեն տարվում ԼՂ-ում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի համաձայնեցման շուրջ․ Մարիա Զախարովա

Առայժմ աշխատանքներ չեն տարվում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի համաձայնեցման շուրջ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը:

«Մեր հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել ռազմական գծի ողջ երկայնքով, համաձայնեցնել հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմը: Դեռևս, ինչքան մեզ հայտնի է, աշխատանքներ չեն տարվում։ Մենք հուսով ենք, որ հնարավորինս շուտ կգործարկվի նման մեխանիզմ»,- ասել է նա:

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել